12/12/2020 10:20
«Հրապարակ». Թեև Սոթքի հանքի վարչական շենքը հայկական տարածքում է, սակայն ոսկու պաշարներն ադրբեջանական վերահսկողության տակ են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սոթքի հանքի հետ կապված ճշգրտումները դեռ չեն ավարտվել, սակայն ընթացքը մեր օգտին չէ։ Հանքի աշխատակիցն ասաց, որ ռուսական կողմին չի հաջողվում ադրբեջանցիներին համոզել, որ հանքավայրը հայկական տարածքում է գտնվում, և դրա 70 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով չի կարող անցնել թշնամուն։
Թեև հանքի վարչական շենքը հայկական տարածքում է, սակայն ոսկու պաշարներն ադրբեջանական վերահսկողության տակ են։ Հանքը մի քանի շաբաթ է՝ պարապուրդի է մատնված. 950 աշխատողից 100-ն է մնալու, այն էլ՝ մի 2 տարի, որից հետո հայկական կողմի պաշարը լրիվ կսպառվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: