Մահացել է «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ժերար Ոուլյեն
14/12/2020 16:31

Մահացել է «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ժերար Ոուլյեն

Մահացել է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ժերար Ուլյեն, հայտնում է RMC Sport-ը:

Ուլյեն մահացել է դեկտեմբերի 14-ի գիշերը՝ 73 տարեկանում: Մարզչի մահվան պատճառները չեն հստակեցվել:

Ուլյեի գլխավորությամբ «Լիվերպուլը» նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը և սուպերգավաթը, Անգլիայի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև Անգլիայի Լիգայի երկու գավաթ:

Հիշեցնենք, որ Ժերար Ուլյեն մարզել է նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը և ՊՍԺ-ն:

Մահացել է «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ժերար Ոուլյեն