Ավելի քան 500 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
15/12/2020 11:50

Ավելի քան 500 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Նախօրեին 566 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 39 700 տեղահանված:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները:

Ավելի քան 500 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ