ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի. Սուրեն Պապիկյան
17/12/2020 11:23

ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի. Սուրեն Պապիկյան

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ։ 

Նրա խոսքով՝ մարզպետն աշխատանք է տանում սահմանապահ ծառայության գործընկերների և ՊՆ գործընկերների հետ:

«Այս պահի սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի», - ասաց նախարարը:

ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի. Սուրեն Պապիկյան