Պուտինը գնահատել է Ղարաբաղում ռուսական զորակազմը մեծացնելու հնարավորությունը
17/12/2020 16:43

Պուտինը գնահատել է Ղարաբաղում ռուսական զորակազմը մեծացնելու հնարավորությունը

Ղարաբաղում ռուսական զորախմբի ավելացում հնարավոր է, մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղարաբաղում ռուսական զորախմբի ավելացումը հնարավոր է, բայց միայն հակամարտության կողմերի հետ համաձայնությամբ», - ասել է նա հինգշաբթի:

Նաև Պուտինը հույս ունի, որ այլ երկրները ևս օգնություն կցուցաբերեն Ղարաբաղին:

«Հույս ունեմ, որ այլ երկրներն ու միջազգային կազմակերպությունները խոսքից կանցնեն գործի և կսկսեն օգնել Ղարաբաղին», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը գնահատել է Ղարաբաղում ռուսական զորակազմը մեծացնելու հնարավորությունը