18/12/2020 12:53
Խաղաղապահ ուժերի մասնագետները Ղարաբաղում մեկ օրում վնասազերծել են ավելի քան 1300 պայթյունավտանգ առարկա
Խաղաղապահ ուժերի ռուսական զորախմբի մասնագետները 24 ժամվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում իրականացրել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում:
Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 1134 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում (2020 թ. նոյեմբերի 23-ից) մաքրվել է մոտ 195 հա տարածք, շուրջ 87 կմ ճանապարհ, 423 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 7350 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրում:
Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: