.jpg)
19/12/2020 10:37
Այս ամենն արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար. վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար. Վարչապետ
Այս օրերին ՀՀ Զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչցված սահմաններին, անդրադառնալով Սյունիքում վերջին իրադարձություններին՝ տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ ու անհարմարություններ, առավել ևս ստեղծում է էմոցիաներ ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ իրականությունն ուղիղ հակառակն է:
Նրա խոսոքով՝ այս ամենն արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար:
Նրա խոսոքով՝ այս ամենն արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար, եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք», - արձանագրեց երկրի ղեկավարը:
Նա ընդգծեց, որ այսօր տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին՝ անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար:
«Այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ստեղծված իրավիճակում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, որոշ ճանապարհների անխափակ գործունեությունը կարող է դժվարանալ, բայց կառավարության ղեկավարը դրանք լուծելի հարցեր է համարում:
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ ջանքեր են գործադրվում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով:
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ ջանքեր են գործադրվում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: