21/12/2020 17:35
ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը չգնալ աշխատանքի և միանալ անհնազանդության միջոցառումներին
Երևանի պետական համալսարանի Արհմիությունը, հիմք ընդունելով ԵՊՀ գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական պահանջելու մասին, կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին:
«Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին:
ԵՊՀ Արհմիությունը այս ընթացքում ուշի-ուշով հետևելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որևէ դեպք նկատելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար», - ասված է տարածված հայտարարությունում։