Քաջարանի քաղաքապետն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն չի ներկայացել՝ խնդրելով ներկայանալ վաղը
22/12/2020 16:02

Քաջարանի քաղաքապետն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն չի ներկայացել՝ խնդրելով ներկայանալ վաղը

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե, Aysor.am-ին ասացին ՔԿ մամուլի ծառայությունից:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավարն, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել։ Կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ՝ խնդրելով ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին», - ասացին Քննչական կոմիտեից:

Վարույթն իրականացնող մարմինն ընդառաջել է նրա խնդրանքին:

Քաջարանի քաղաքապետն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն չի ներկայացել՝ խնդրելով ներկայանալ վաղը