Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն, ընդհանուր առմամբ, 1069 մարմին է դուրս բերվել
24/12/2020 11:51

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն, ընդհանուր առմամբ, 1069 մարմին է դուրս բերվել

Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 23-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 8 զինծառայողի մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Այսօր աշխատանքները շարունակվում են Շուշիի, Կովսականի (Զանգելան), Հադրութի և Ֆիզուլու ուղղություններով։

Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1069 մարմին:

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն, ընդհանուր առմամբ, 1069 մարմին է դուրս բերվել