Ավելի քան 480 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
24/12/2020 10:16

Ավելի քան 480 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Նախօրեին 488 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 43 հազար տեղահանված:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները:

Ավելի քան 480 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ