25/12/2020 13:28
Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար դուրս գալ Մինսկի համաձայնագրերից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար դուրս գալ Մինսկի համաձայնագրերից, բայց դա սպառնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմամբ:
«Ինչպես ասացի ճեպազրույցներից մեկում, ես կարծում եմ, որ մենք չենք կարող պարզապես դուրս գալ Մինսկի համաձայնագրերից: Քանի որ եվրոպացիները կարող են չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի և Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին տարածքների ներկայացուցիչների նկատմամբ: Բայց անձամբ ես դուրս կգայի», - ասել է նա Focus ամսագրին տված հարցազրույցում:
Նախագահը կարծում է, որ ոչ ոք չի ցանկանում դադարեցնել պատերազմը Դոնբասում, «բացի Ուկրաինայից» և եվրոպացի գործընկերներից: