Նոյեմբերի 13-ից մինչ այսօր Արցախում հայտնաբերվել է 1111 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
28/12/2020 13:49

Նոյեմբերի 13-ից մինչ այսօր Արցախում հայտնաբերվել է 1111 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որոնողական աշխատանքների ընթացքում Արցախում հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշեց, որ այս պահին Հադրութի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նոյեմբերի 13-ից մինչ այսօր Արցախում հայտնաբերվել է 1111 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ