840 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
28/12/2020 14:17

840 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Նախօրեին 840 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 46 հազար տեղահանված:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները:

840 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ