Պուտինի, Ալիևի և Փաշինյանի բանակցությունները տևել են մոտ 4 ժամ
11/01/2021 18:49

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի բանակցությունները տևել են մոտ 4 ժամ

Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Եռակողմ հանդիպումը Կրեմլում տևել է մոտ չորս ժամ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը նաև երկկողմ առանձին բանակցություններ կանցկացնի իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ:

Եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում:

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի բանակցությունները տևել են մոտ 4 ժամ