11/01/2021 12:09
Ռուս խաղաղապահներին համար հերթական մոդուլային ավանն են կառուցել Ղարաբաղում
Ռուսաստանի Զինված ուժերի մասնագետները ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային ավանն են կառուցել Ղարաբաղի Քարաքենդ գյուղում:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կենցաղային հարմարավետ պայմաններ ապահովելու համար ստեղծված ավանն արդեն ընդունել է 60 բնակչի: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին զեկուցել են այդ մասին։
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով:
Բնակավայրը կահավորված է: Յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, գույքի պահեստ, ճաշարան, նաև մթերային պահեստ: