12/01/2021 10:35
Էդ ինչի՞ վրա եք հրճվում. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության` կբացվի Հայաստանն Իրանի և Ռուսաստանի հետ կապող երկաթուղին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մինչդեռ հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն, տեղի չունեցավ։
Այսինքն, հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող` ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։
Էդ ինչի՞ վրա եք հրճվում ․․․», - գրել է Մարուքյանը։