Մեկ օրում 146 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
13/01/2021 11:03

Մեկ օրում 146 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Նախօրեին 146 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 48 840 հազար տեղահանված:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները:

Մեկ օրում 146 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ