13/01/2021 12:30
Ներկայացուցիչների պալատը Փենսին հորդորում է հեռացնել Թրամփին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով առաջարկում է փոխնախագահ Մայք Փենսին հեռացնել նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Փենսը հրաժարվել էր այդ հնարավորությունից:
Բանաձևը Փենսին կոչ է անում օգտվել Սահմանադրության 25-րդ փոփոխությունից՝ նախագահի կողմից իր պարտականությունները կատարելու անկարողության մասին:
Այս դեպքում փոխնախագահը, կաբինետի անդամների մեծամասնության աջակցությամբ, կարող է հեռացնել նախագահին և զբաղեցնել նրա տեղը, քանի դեռ Կոնգրեսը չի հաստատել այս որոշումը:
Ավելի վաղ Փենսը դեմ էր Թրամփի իշխանությունից հեռացմանը: