Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է, լավատեսությունս չի փոխվել. Էկոնոմիկայի նախարար (Տեսանյութ)
14/01/2021 12:45

Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է, լավատեսությունս չի փոխվել. Էկոնոմիկայի նախարար (Տեսանյութ)

Մոտ 20 տոկոս անկում կա ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախորդ տարվա տնտեսական անկումը 8.5 տոկոս կլինի իմ կարծիքով», - ասաց Քերոբյանը։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում տնտեսությունը կայունացնելու համար, նախարարը պատասխանեց.

«Ունենք երկար ցուցակ քայլերի»։

Քերոբյանի խոսքով՝ կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելու և տնտեսվարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար։

«Իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել։ Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է», - ասաց նախարարը։

Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է, լավատեսությունս չի փոխվել. Էկոնոմիկայի նախարար (Տեսանյութ)