Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը. «Հանրապետություն» կուսակցության նախագահ
14/01/2021 14:13

Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը. «Հանրապետություն» կուսակցության նախագահ

Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով մոսկովյան վերջին եռակողմ հանդիպմանը:

Նա ընդգծեց նաև այն հանգամանքը, որ այդ հանդիպմանը Թուրքիան չէր մասնակցում:

«Թուրքիայի համար լուրջ հարված էր: Թուրքիան մտածում է, որ Ադրբեջանը թռնում է իր գլխից», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ժողովուրդը համարում է, որ խնդիրը լուծված չէ՝ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում ռուսական զորքեր կան:

«Եթե խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը այս պատերազմից հետո որոշակի առումներով զիջել ենք Ռուսաստանին, ապա Ադրբեջանը դեռ տաք է, չի զգում՝ ինքը ոչ միայն Ռուսաստանին, նաև Թուրքիային է զիջել», - ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը. «Հանրապետություն» կուսակցության նախագահ