Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին. Այսօր որոնողական աշխատանքներ չեն լինի. Հունան Թադևոսյան
14/01/2021 11:54

Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին. Այսօր որոնողական աշխատանքներ չեն լինի. Հունան Թադևոսյան

Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Այսօր մարմինների որոնողական աշխատանքներ չեն լինելու։

«Դա պայմանավորված չէ երեկվա դեպքի հետ։ Ադրբեջանցիներն այսօր տեղանքում աշխատանք են իրականացնում։ Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը», - ասաց Հունան Թադևոսյանը։

Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին. Այսօր որոնողական աշխատանքներ չեն լինի. Հունան Թադևոսյան