.jpg)
19/01/2021 10:24
Լարսը փակ է, ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա: