19/01/2021 17:13
«Ո՞վ ա հանձնող, դուրս արի ասեմ՝ ով ա հանձնող». Քոչարյանի և մյուսների գործով նիստին իրար մեղադրեցին Շուշին հանձնելու համար (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։
Դատախազներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Նա ասաց, թե խոնարհումով է վերաբերվում նրանց, ովքեր ապահովել են, որ ինքը ունենա Շուշի, բայց Շուշիի ազատագրումն այս դատական նիստի հետ կապ չունի։
«Հիմա էլ եմ ասում, հիմա Շուշիի վիճակն էլ էս դատավարության հետ կապ չունի», - ասաց դատախազը։
Նա շեշտեց՝ երբեք հանձնողներին չի պաշտպանում։
Ռոբերտ Քոչարյանն էլ ակնարկեց՝ հանձնողներից մեկն էլ հենց ինքը՝ Բաղդասարյանն է եղել։
«Ինչի ես հանձնո՞ղ եմ, ո՞վ ա հանձնող, դուրս արի ասեմ՝ ով ա հանձնող», - հունից դուրս եկավ Գևորգ Բաղդասարյանը։
Նիստն ընդմիջվեց։