Ավելի քան 180 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
21/01/2021 11:03

Ավելի քան 180 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Նախօրեին 187 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 303 տեղահանված:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները:
 

Ավելի քան 180 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ