Ավելի քան 130 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
23/01/2021 12:22

Ավելի քան 130 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Նախօրեին 131 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 521 տեղահանված:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները:

Ավելի քան 130 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ