27/01/2021 13:05
Եթե պատերազմի հետևանքով որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա նա ոստիկանությունում իրավունք չունի լինելու. Արա Ֆիդանյան (Տեսանյութ)
Ոստիկանությունից յուրաքանչյուր ազատման դիմում այնպիսի մեծ արձագանքով է տեղ գտնում ցանցերում, որ դուք դրանց մասին տեղեկացված կլինեք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ արդյոք պատերազմից հետո շարունակվում են ոստիկանությունում ազատման դիմումները:
«Եթե չկան նման արձագանքներ, ուրեմն վստահ եղեք, որ չկան», - ասաց նա:
Թե քանի հոգի է մինչ այս պահն ազատման դիմում գրել, փոխոստիկանապետը դժվարացավ հստակ թիվ ասել, սակայն վստահեցրեց՝ պատերազմից հետո կտրուկ որևէ ավելացում չի եղել:
Նա ասաց, թե եթե պատերազմի հետևանքով որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա նա ոստիկանությունում իրավունք չունի լինելու: