Գերիների վերադարձի վերաբերյալ քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը. Գարեգին Բ կաթողիկոս
28/01/2021 10:49

Գերիների վերադարձի վերաբերյալ քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը. Գարեգին Բ կաթողիկոս

Եկեղեցին ջանքեր գործադրում է, որպեսզի կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - ասաց վեհափառը։

Նա ասաց, որ դատապարտում են գրավված տարածքներում եկեղեցիների պղծման երևույթները և ջանքեր գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտության խոսքն ասի։

«Ռուսաստանի Դաշնության իշխանությանը և ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին մեր գնահատանքի խոսքն ենք ասում այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր առաքելությունը», - ասաց Գարեգին Բ-ն:

Գերիների վերադարձի վերաբերյալ քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը. Գարեգին Բ կաթողիկոս