Դավիթ Գալստյանը՝  «Պատրոն Դավոն», կկալանավորվի. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը
02/02/2021 15:55

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», կկալանավորվի. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավո» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ բերման են ենթարկել Դավիթ Գալստյանին ու միջնորդել կալանավորել նրան։

Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», կկալանավորվի. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը