Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից 8-ը մեկնել Հայաստանից
02/02/2021 13:24

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից 8-ը մեկնել Հայաստանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից։

Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը հայտարարեց՝ ինչու դատախազությունը տեղյակ չի պահվել այս մասին։

«Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի՞ հիման վրա է թույլատրվում մեկնել Հայաստանից, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞վ է որոշվում մեկնելու ու վերադառնալու ժամանակահատվածը, մենք դրան պետք է տեղեկացված լինենք», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանին դատախազը խնդրեց տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է Քոչարյանին թույլատրել լքել Հայաստանը։ Դատավորը խոստացավ տրամադրել դրանք։

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից 8-ը մեկնել Հայաստանից