02/02/2021 10:49
Հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հայտարարությունները Երևանում բացարձակ սուտ են անվանել
Հայաստանի պաշտպանության նախարարությունում սուտ են որակել հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը:
«Բացարձակ սուտ է», - Aysor.am-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Այսօր Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ Հայաստանի զինված ուժերը, իբր, խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Ղազախի ուղղությամբ՝ 20 անգամ կրակ արձակելով գնդացիրներից: