02/02/2021 16:28
Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը (Տեսանյութ)
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի Մարտունի բնակավայրի ականազերծման աշխատանքը՝ օգտագործելով ծառայողական շներ:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 859,3 հեկտար տարածք, 245.8 կիլոմետր ճանապարհ, 962 շինություն, այդ թվում` 27 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են մոտ 24 հազար պայթյունավտանգ առարկա: