Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա. նախարար
03/02/2021 12:27

Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա. նախարար

Հետպատերազմական Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա, դրանում հավատացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Որպես ասվածի ապացույց նա նշեց, որ նոյեմբերի 10-ին Արցախում բնակվում էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը ավելին է՝ քան 100 հազարը:

«Կորցրած տարածքների բնակչությունից ավելի քան 5000 հոգի բնակվում է Արցախում», - նշեց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին Արցախում ամբողջությամբ վերականգնված է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Գրեթե ամբողջությամբ վերականգնված է կապը:

«ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը», - ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:

Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա. նախարար