Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը. Ջանջուղազյան (Տեսանյութ)
04/02/2021 11:22

Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը. Ջանջուղազյան (Տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց՝ քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը։

«Բայց սա մի մասն է պատմության, բացարձակ մեծությունից բացի, հաշվի է առնվում նաև հարաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է, այս դեպքում, բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տնտեսության համար», - ասաց նախարարը։

Ջանջուղազյանի խոսքով՝ առայժմ Հայաստանը, առնվազն մինչև 2019 թվականը, հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։

Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը. Ջանջուղազյան (Տեսանյութ)