Ներդրողները հավատում են Հայաստանի քաղաքական ապագային. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
09/02/2021 13:19

Ներդրողները հավատում են Հայաստանի քաղաքական ապագային. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմոիկայի նախարարությունում։

«Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:
 
Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է:
 
Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային», - ասել է վարչապետը։
 
Ավելին՝ տեսանյութում։
 

Ներդրողները հավատում են Հայաստանի քաղաքական ապագային. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)