Մեսին IFFHS-ի վարկածով տասնամյակի լավագույն ֆուտբոլիստն է, լավագույն եռյակում են Ռոնալդուն և Ինյեստան
10/02/2021 18:44

Մեսին IFFHS-ի վարկածով տասնամյակի լավագույն ֆուտբոլիստն է, լավագույն եռյակում են Ռոնալդուն և Ինյեստան

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է վերջին տասնամյակում (2011-2020թթ.) Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:

Քվեարկությանը մասնակցել են 150 երկրների ներկայացուցիչներ, նշված է կազմակերպության կայքում:

Վարկանիշը գլխավորել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Վերջին տասնամյակում հարձակվողը նվաճել է չորս «Ոսկե գնդակի» և Չեմպիոնների լիգայի երկու տիտղոս, ինչպես նաև Լա լիգայի վեց տիտղոս, Իսպանիայի հինգ գավաթ և չորս Սուպերգավաթ:

Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

Հատկանշական է, որ վարկանիշի տասնյակում են հայտնվել միանգամից երկու դարպասապահներ՝ գերմանացի Մանուել Նոյերը և իտալացի Ջանլուիջի Բուֆոնը:

Մեսին IFFHS-ի վարկածով տասնամյակի լավագույն ֆուտբոլիստն է, լավագույն եռյակում են Ռոնալդուն և Ինյեստան