«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի
10/02/2021 12:33

«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ - Երևան - Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի