Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
11/02/2021 10:59

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:
 
Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն