Արայիկ Հարությունյանը Արմեն Աբազյանի և Ռուստամ Մուրադովի հետ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչին. քննարկել են գերիներին և անհայտ կորածներին վերաբերող հարցեր
12/02/2021 20:13

Արայիկ Հարությունյանը Արմեն Աբազյանի և Ռուստամ Մուրադովի հետ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչին. քննարկել են գերիներին և անհայտ կորածներին վերաբերող հարցեր

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:

Հանրապետության նախագահը գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր է քննարկել ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր», - հավելել է Ավանեսյանը:

Արայիկ Հարությունյանը Արմեն Աբազյանի և Ռուստամ Մուրադովի հետ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչին. քննարկել են գերիներին և անհայտ կորածներին վերաբերող հարցեր