Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար. Շարմազանով
12/02/2021 13:15

Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար. Շարմազանով

Վարչապետ ունենալու համար պետք է ունենալ իշխանություն, Հայաստանում այսօր ոչ իշխանություն կա, ոչ, առավել ևս, վարչապետ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, թե կա մարդ, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։

«Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ թիմով ապացուցել է, որ ինքն ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությունն, այլ նաև՝ Հայստանի քաղաքացիների անվտանգությունը, էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի ավարտից հետո չի կարողացել ապահովել խաղաղություն։

ՀՀԿ խոսնակը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է մի բանի, որ ազատվի արցախյան հաղթանակի ժառանգությունից։

«Նրանց համար Արցախը բեռ է, հայկական աշխարհն է բեռ, իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով, Սյունիքով ճանապարհ տալով թուրքին», - ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ ժողովրդի մեջքը կոտրված է, շատերն ուզում են արտագաղթել, բայց հայրենիքը շենացնելու, Շուշին հայկական դարձնելու նպատակի առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը։

«Լինելու է ընդվզման ավելի հուժկու, համաժողովրդական ալիք, որովհետև այս իշխանությունն այլ տարբերակ հանրությանը չի թողել», - ասաց նա։

Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար. Շարմազանով