.jpg)
12/02/2021 11:20
ՄԻՊ աշխատակիցներն ու բժիշկը այցելել են Հայաստան վերադարձած գերիներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիի հետ։
Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ: