14/02/2021 13:37
2018-ի գարնանը տեղի ունեցածը հակաղարաբաղյան շարժում էր. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ», - նշել է նա։
«Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար», - ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ ինքը երբեք չի բանակցել այն մասին, թե «մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու»։
Հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կցուցադրվիփետրվարի 15-ին 21:00-ին: