15/02/2021 10:25
Լեռնային Ղարաբաղից 15 ուխտավոր այցելել է Դադիվանք
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Կիրակի 15 հայ ուխտավոր կարողացել է այցելել Դադիվանք վանական համալիր:
Անվտանգությունն ապահովելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ:
Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու ամենահին քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին: