Կամո Աթայան. Այսպես շարունակելու դեպքում կկորցնենք ՀՀ անկախությունը. Ձեռքբերումների և կորուստների տասնամյակներ

15/02/2021 16:03

Կամո Աթայան. Այսպես շարունակելու դեպքում կկորցնենք ՀՀ անկախությունը. Ձեռքբերումների և կորուստների տասնամյակներ


Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Կամո Աթայանը Aysor.am-ին է տրամադրել իր հոդվածը, որում նա վերլուծում է Հայաստանի և Արցախի ձեռքբերումները, կորուստները, նաև կանխատեսում հնարավոր հետևանքները:

1988-ի փետրվարին հայ ժողովուրդը միահամուռ կարծիք հայտնեց աղաղակող սխալի ու գոյություն ունեցող անարդարության առթիվ ու ԽՍՀՄ ղեկավարությունից պահանջեց ԼՂԻՄ-ը միավորել Մայր Հայաստանին: Այդ ժամանակ դեռևս Խորհրդային Միությունը գոյություն ուներ ու խնդրի ամենաիրատեսական լուծումը թվում էր Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից ինքնավար մարզի դուրս բերելն ու նրա միացումն Հայաստանի ԽՍՀ-ին: Ի դեպ դա կլիներ արդարացի, այն իմաստով, որ ժամանակին սխալ որոշում կայացնողներն ուղղում են իրենց իսկ սխալը:

Սակայն դա տեղի չունեցավ, իսկ մի քանի տարի անց փլուզվեց նաև կայսրությունը և Արցախին միջազգային իրավունքի տեսանկյունից մնում էր միայն մի ճանապարհ. հռչակել Արցախի Հանրապետությունը: Իհարկե այստեղ կար մի ընդունելի և հնարավոր ճանապարհ ևս: Դա կայանում էր նրանում, որ անկախացած Հայաստանի Հանրապետությունը ճանաչեր Արցախի հանրապետությունը:

Նման քայլի անհրաժեշտությունը կար հենց անկախանալուց անմիջապես հետո: Եթե ՀՀ-ն համապատասխան ընթացակարգերով ճանաչեր, իսկ այնուհետև իրեն միացներ Արցախի ինքնահռչակ հանրապետությունը, եղածից ավելի մեծ պատերազմներ հավանաբար չէին լինի, քանզի թույլ էր նաև Ադրբեջանը, և, որ շատ կարևոր է, դեռևս նրանք չէին հռչակել «մի ազգ երկու պետություն» թեզը: Անկախության տասնամյակներին կարելի էր բազմիցս ճանաչման ու միացման հարցին անդրադառնալ: Խոսքը գնում է, մասնավորապես, 2016թվականի ապրիլի, և, անկասկած, նաև 2020-ի սեպտեմբերյան պատերազմի մասին: Սակայն բոլոր  այդ հնարավորությունները ձեռքից բաց թողնելուց հետո մենք մեծ պատերազմով ու ցավալի պարտությամբ կորցրինք նաև Արցախի հանրապետության տարածքի մոտ 80 տոկոսը…

Արցախի Հանրապետության անկախության 30 տարիներն անկասկած պատմաբանները կուսումնասիրեն և կվերլուծեն: Բայց նաև առաջին հայացքից այդ տասնամյակները կարելի է արժեվորել:

Մասնավորապես՝

- Արցախը կայացել ու կայանում էր որպես պետություն՝ հարիր բոլոր պետական ինստիտուտներով,

- Արցախը հանդիսանում էր ողջ աշխարհի հայության պայքարի, ոգևորության և արժանապատվության յուրահատուկ օբյեկտը, որին սիրով ու գուրգուրանքով էին վերաբերվում արժանապատիվ հայերը,

- Արցախը դարձավ Սփյուռքի, Հայաստանի միասնության ինքնատիպ կենտրոն ու անցած տասնամյակների ընթացքում այդ եռամիասնությունը բազմաթիվ դրսևորումներ է ունեցել,

- Արցախը գիտակցված ձևով ու մտածված քայլերով գնում էր դեպի միջազգային ճանաչում՝ միջազգային իրավական հայտնի կարգավորումների շրջանակում, և ՀՀ-ն այդ գործընթացում սատարում էր նրան:

- Արցախի հանրապետությանը լուրջ էին վերաբերում, ինչպես միջազգային հանրությունն, առանձին ժողովրդավարական պետություններ, այնպես էլ առաջադեմ մարդկության ստվար մի հատված,

- Արցախի հանրապետությունն ակտիվորեն համագործակցում էր աշխարհի դեռևս չճանաչված ինքնահռչակ պետությունների հետ,

- Անկասկած Արցախի ներքին կյանքում բազմաթիվ խնդիրներ կային՝ կապված զարգացման ուղիների, արդարաության հաստատման, ժողովրդավարության, դեմոգրաֆիկ բնույթի և այլն:

2018-ի մայիսից հետո ՀՀ նոր ղեկավարության մոտ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ առաջացավ մոտեցումների խառնաշփոթ, որը սկսվում էր «Արցախը մեզ չի ընտրել, հետևաբար մենք չենք կարող իրենց փոխարեն բանակցել» թեզից մինչև «Արցախը Հայաստան է և վերջ» թեզը, որը, ի դեպ, Ադրբեջանի ղեկավարությունը դրեց նոր պատերազմ սանձազերծելու հիմքում:

Վերջին 2,5 տարում Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում ՀՀ-ն թույլ տվեց ճակատագրական շատ սխալներ:

Մասնավորապես՝

- Հիմնախնդրի հանգուցալուծման համար չառաջնորդվեց տասնամյակների ընթացքում սահմանված ալգորիթմով ու հաստատված խաղի կանոններով, այլ անհիմն կերպով փորձ արվեց ամեն ինչ սկսել սեփական կետից,

- Ադրբեջան–Թուրքիա տանդեմի ակնհայտ հայատյացության ու նոր պատերազմի նախապատրաստվելու ֆոնին, համարյա ոչինչ չէր արվում ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններն ավելի խորացնելու ու մոտալուտ պատերազմի վտանգը չեզոքացնելու ուղղությամբ,

- Հայկական բանակի՝ ժամանակակից զինատեսակներով զինելու ուղղությամբ համակարգված ու ըստ անհրաժեշտության հրատապ քայլեր չէին կատարվում: Մեր բանակի արսենալում հայտնվում էին այնպիսի զինատեսակներ, որոնք մեզ այս պահին պետք չէին: Բանակը ակնհայտորեն հետ էր մնում ժամանակակից ԱԹՍ-երով  զինելու և համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների ստեղծման գործում: Դա այն դեպքում, երբ լրատվամիջոցները հեղեղված էին այդ ուղղությամբ թշնամու ձեռքբերումներով ու նոր մշակումներով: Էլ չենք խոսում 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում և 2020-ի ամռանը ՀՀ սահմանին ստեղծված իրավիճակում ժամանակակից գերճշգրիտ զենքերի ու, մասնավորապես, ԱԹՍ-երի լայնորեն կիրառման մասին, որից մենք դասեր պարտավոր էինք քաղել:

- Դադարել կամ ձևական բնույթ էր կրել Մինսկի խմբի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը:

- Մեր հասարակությունը պառակտված էր ու դրա խորացման ուղղությամբ կարծես հատուկ բոլոր հնարավոր քայլերն էին կատարվում:

- Ամեն ինչ այնպես էր ներկայացվում, որ, կարծես, տարածքային առումով մենք գտնվում ենք քաղաքակիրթ Եվրոպայի կենտրոնում ու մեզ ոչ մի վտանգ չի սպառնում:

- Բացի պոպուլիստական դրսևորումներից ու ականջահաճո լայվերից և ուղերձներից ուրիշ ոչ մի կոնկրետ քայլ չէր արվում երկրի տնտեսական առաջընթացի ու զարգացման համար:

Իշխանության եկած ամբոխավարներն ամեն կերպ փորձում էին հայ ժողովրդին ապացուցել, որ իրենք երկնքից իջած մանանա են, անսխալ են ու եկել են տասնամյակներով կառավարելու մեր պետությունը և տնօրինելու ազգի ճակատագիրը:

Հասարակության զոմբիացված մի հատված հավատում էր սին խոստումներին և առայսօր դժբախտաբար դրանց մի մասը շարունակում է դեռևս կախված մնալ նիկոլական պոպուլիստական փուչիկներից:

Պատմական կարճ ժամանակահատվածում մենք որպես ազգ և պետություն կորցրինք այն ձեռքբերումները, որ երազել էինք դարեր շարունակ, և իրողություն էինք դարձրել 1990-ականներին: Այսպես շարունակելու դեպքում կկորցնենք նաև իրականություն դարձած դարավոր մեր երազանքը՝ ՀՀ անկախությունը:

1988 թ. փետրվարին մեր ժողովուրդը Արցախի հիմնախնդրի առաջադրմամբ բռնեց վերածննդի ճանապարհը: Տասնամյակների ընթացքում հազարավոր հայորդիների արյան գնով ունեցած լրջագույն ձեռքբերումները համարյա լրիվությամբ 2020-ին, 44-օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրինք:

Իրականում հայ ժողովուրդը այժմ գտնվում է այնպիսի մի վիճակում, որ ազգովին կրկին պետք է ընտրենք և ընդունենք պայքարի ուղին՝ ապավինելով մեր հավաքական կամքին, միասնականությանը, մտավոր ներուժին, համերաշխությանը և ազատվելով ներսում բույն դրած թշնամիներից ու ազգադավներից:

Սա է օրվա խորհուրդը, դեպի ապագա ու հարատևում տանող մեր միակ ճանապարհը:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի 03/05/2024 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 03/05/2024 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել 03/05/2024 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան