16/02/2021 16:06
Հայաստանյան գիտական հաստատությունները ԱԹՍ-ների մասով կարող են համապատասխան աշխատանքներ իրականացնել. ԳԱԱ նախագահ (Տեսանյութ)
Մեր գիտությունը կարող է տարբեր բնույթի խնդիրներ լուծել, հավատացնում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Հայ քիմիկոսները, օրինակ, կարող են զբաղվել այնպիսի նոր նյութերի ստեղծմամբ, որոնք օգտագործվում են որպես վառոդ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԹՍ-ների մասով ևս, գուցե, ոչ շատ լայն մասշտաբով, բայց հայաստանյան գիտական հաստատություններում ի զօրու են համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Այս ամենին զուգահեռ, սակայն, ակադեմիայի նախագահն ընդգծում է, որ մեր երկրում գիտության ֆինանսավորումը շատ քիչ է: