17/02/2021 14:56
Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին գործուղում է Արցախ. սպասվում է Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Ըստ այդ որոշման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-19-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բադասյանը Նիկոլ Փաշինյանին կներկայացնի Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: