Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան

17/02/2021 14:26

Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի հարցազրույցն Aysor.am-ին։

- Պարոն Օհանյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե Շուշիի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի վրա «ուրիշ բանի համար»։ Ասաց՝ Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի «ջեբը»: Կիսո՞ւմ եք նախագահի այս տեսակետն ու, ընդհանրապես, ի՞նչ կատարվեց Շուշիում։

- Լսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ևս մեկ անգամ ուզում եմ կարևորել այն բոլոր արժեքները, որ կերտվել են այս 30 տարիների ընթացքում ու բոլոր այն մարդկանց, այն մեծ թիմը, որոնք համախմբված են եղել ՀՀ երեք նախագահների, Արցախի Հանրապետության նախագահների շուրջ։ ՀՀ երրորդ նախագահը կիսում է բոլորի մտահոգությունները, ինքն անցել է այս ամբողջ ճանապարհով ու ունի այդ հնարավորությունները ու նաև պարտավոր է մեր հանրությանը ներկայացնել այնքանով, որքանով որ հնարավոր է։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը խոսեց ոչ միայն մտահոգությունների, այլ նաև՝ մտավախությունների մասին, որոնք արտահայտվում էին և բանակցային գործընթացում ձախողումների, և պետական կառավարման ընթացքում ունեցած թերությունների ու բանակաշինության, ընդհանուր առմամբ, նաև այս վերջին պատերազմի, որոնց մաս է կազմում նաև Շուշիի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը։

Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահին ճշմարտությունը մեր հանրությանը ներկայացնելու համար, մի ճշմարտություն, որը հանրության մեծամասնությունը կիսում է։

Ինչ վերաբերում է Շուշիին, Շուշիում ես եղել եմ 44 օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցերով՝ կամավոր կերպով, բայց մի քանի օրով եղել եմ արդեն նոյեմբերի սկզբներին, ընդ որում, նոյեմբերի սկզբներին՝ Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով։ Այնտեղից ես դուրս եմ եկել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 5։30։ Ես կիսում եմ այն մտահոգությունը, որ ունի երրորդ նախագահը։ Նա տիրապետում է ավելի մեծ ինֆորմացիայի ու, կարծում եմ, նա ճշմարտությունն է ասում, մնացածը, թե ինչ մութ պահեր կան Շուշիի հանձնման հետ կապված, կարծում եմ, երբ որ ստեղծվի քննիչ հանձնաժողովը, ապա ի հայտ կբերի բոլոր խնդիրները՝ Շուշին հանձնվե՞լ է, դավադիր գործողությո՞ւն է եղել, թե՞ մարտական գործողությունների ընթացքում է ամենը եղել։

- Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։ Այս մասով դուք ի՞նչ տեղեկության եք տիրապետում։

- «Իսկանդերի» կիրառման մասին ես, ինչպես բոլորը, լսել եմ լրատվությունից, մնացածի մասին տեղեկություն չունեմ։

- Սերժ Սարգսյանը խոսեց նաև Զինված ուժերի զարգացման պլանից՝ նշելով, թե նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, սակայն նոր իշխանությունը փոխեց պլանը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին, ինչո՞ւ է փոխվել պլանը, երբ անընդհատ խոսվում է, թե Հայաստանն ԱԹՍ-ների կարիք, միանշանակ, ունի։

- Նախագահը բացարձակ ճշմարտությունն է ասում, ես միայն կարող եմ հավելել, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի 2016-2020 թվականների պլաններում էլ մենք արագ փոփոխություններ ենք մտցրել և բավականին մեծ քանակությամբ ոչ միայն անօդաչու թռչող սարք, այլ նաև և օդուժի, և հակաօդային պաշտպանության, և ռադիոէլեկտրոնային պայքարին վերաբերող միջոցներ պետք է գնվեին։ Այնուհետև նաև 2018-2024 թվականների նոր պլան էր կազմվել, դա, արդեն, իմ ժամանակ չի եղել։ Քանի որ նախագահն ասում է, նշանակում է՝ ինքը ճշմարտությունն է ասում։

Յուրաքանչյուր այդպիսի պլան՝ Զինված ուժերի զարգացման և Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, քննարկվում ու կազմվում է ՀՀ պետական համակարգի շրջանակում՝ միջգերատեսչական հանձնաժողովի համատեղմամբ, որտեղ մասնակցում են պետական կառավարման բոլոր մարմինները, ընդ որում, միջազգային փորձագիտական խմբեր են մասնակցում ու որոշվում է դրանց կարևորությունը։ Հապճեպ փոփոխություններ մտցնել այդ ծրագրերի մեջ, նշանակում է լիարժեք չտիրապետել իրավիճակին։ Նաև՝ մեզ համար հասկանալի է, որ այս իշխանություններն իրենց ամբողջ աշխատանքը դրել էին միայն տեղեկատվության ու հակատեղեկատվության վրա՝ զբաղվելով բացառապես այն ուղղությունների վրա, որոնք կբարձրացնեն իրենց վարկանիշն ու հասարակության մեջ կբարձրացնեն իրենց արժանիքները, իրենք այդպես էին մտածում, այնինչ, զինված ուժերի զարգացումն ու բանակաշինությունն, առաջին հերթին, նպատակ ունի մարտունակության ու նպատակ ունի մարտական կարևոր որակների բարձրացման ուղղությամբ աշխատանքների։

- Պարոն Օհանյան, ի վերջո, մենք կարո՞ղ էինք հաղթել այս պատերազմում։

- Ես, միանշանակ, ասում եմ, որ մենք այս պատերազմը ոչ միայն կարող էինք, այլ՝ պարտավոր էինք հաղթել։ Այս պատերազմում պարտության հիմնական պատճառը կայանում է նրանում, որ, առաջին հերթին, պետական կառավարման համակարգը, կառավարությունը, Ազգային ժողովը, նաև հասարակությունը չեն համախմբվել մեր առջև դրված հիմնական խնդրի՝ մեզ համար հայրենական պատերազմ իրականացնելու ու հաղթանակ տանելու համար։

Երկրորդ պատճառներից մեկը՝ չտիրապետելով ռազմաքաղաքական իրավիճակին՝ անվտանգության խորհրդի ամբողջ կարողությունները չեն ուղղվել նրան, որ լիարժեք գնահատական տրվի ու եզրակացություններ արվի ռազմաքաղաքական իրավիճակից, որից հետո էլ որոշվեր՝ պատերազմը կանգնեցնե՞լ, թե՞ շարունակել, և եթե շարունակել, ապա ի՞նչ վերախմբավորումներ, ինչպիսի՞ փոփոխություններ կատարվեր ընդհանուր օպերատիվ դասավորվածության ու նաև բանակի համակողմանի ապահովման մեջ։

Մյուս պատճառը վերաբերում է զորահավաքային խնդիրների չկատարմանը, այսինքն՝ պատերազմին զուգահեռ բանակը չի զգացել, որ իր թիկունքն ամուր է ու թիկունքից ապահովում են իր բոլոր խնդիրները, հատկապես, սանիտարական կորուստների վերականգնում, նոր կազմավորվող զորամասեր, լրահամալրում և այլն։ Հաջորդ պատճառը կարգապահության ցածր մակարդակն էր՝ սկսած պետական կառավարման մարմիններից, նրանց ղեկավարման կետերից, վերջացրած որոշ ստորաբաժանումներում տիրող իրավիճակով, նաև՝ դատական կամ դատաիրավական համակարգի կողմից չձեռնարկված լիարժեք միջոցառումները։ Այս ամենը բերել է պարտության։

Ես գտնում եմ, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հակառակորդի գլխավոր հարվածների ուղղությունը որոշելուց հետո ճիշտ վերախմբավորում, այդ ուղղությամբ ճիշտ, առաջնային ղեկավարման կետ չի ստեղծվել, որպեսզի հակառակորդի կողմից մխրճման գոտում հակառակորդը կանգնեցվի, ջախջախվի, հակահարված հասցվի, նաև՝ պաշտպանական հետագա խնդիրները կարողանան իրականացնել։ Այսինքն՝ ամեն ինչ արել է այս իշխանությունը, որ պատերազմ լինի, ոչ մի բան չի արել, որպեսզի պատշաճ կառավարում լինի, դեռ ավելին, պատերազմի հետ զուգահեռ այն ուղղություններում, որտեղ մենք պարտություն ենք կրել, այդ ուղղությամբ ղեկավարությունը խրախուսվել է։

Գտնում եմ, որ ճիշտ է նաև Սերժ Սարգսյանի այն մտավախությունը, որ այս պարտվողական քաղաքականությունն ու Հայաստանի կողմից պարտվողական քայլերը շարունակական են, որոնք արտահայտվել են Արցախի շրջանների մեծ մասի, նաև ազատագրված տարածքների մեծ մասի հանձնմամբ, ՀՀ սահմաններում տիրող իրավիճակով, երբ սահմանային համայնքի գյուղացին, համայնքապետը դեմ առ դեմ մենակ է հայտնվել հակառակորդի բանակի հետ, այդ ամենն արտահայտվել է նաև ապաշրջափակման մասին ստորագրված փաստաթղթով, որը կարող է ճանապարհ բացել հակառակորդի համար Թուրքիայից Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջան։ Մենք տեսնում ենք, որ սա որոշ մարդկանց ուրախություն է բերում կամ երազանքների դաշտ է նետում, թե կլինի տնտեսական առաջընթաց, ապաշրջափակում կլինի, ես միանշանակ ասում եմ՝ այդ ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:59 Արգենտինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Այսօր, 16:55 Հայաստանի կառավարությունը համարվում է կազմավորված Այսօր, 16:46 Սահմանին լարվածության ռիսկերը բավականին բարձր են. Հայաստանը ծանր ռազմաքաղաքական իրավիճակում է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 16:33 Գնել Սանոսյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից Այսօր, 16:15 Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է չորս զինծառայողի աճյուն Այսօր, 16:10 Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Այսօր, 16:06 Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Այսօր, 16:03 Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Այսօր, 16:01 Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 15:59 Սուրեն Պապիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Այսօր, 15:48 Հայաստանում մենք թշնամիներ չունենք. ապագա կա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 15:28 Սյունիքի առաջապահ դիրքերից մեկի միակ բինոկլը չէր աշխատում, մի աչքը ջարդած էր. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 15:26 Ըստ նախնական տվյալների՝ զինծառայող Մարգարյանը մահացու վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով Այսօր, 15:22 Եվս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Այսօր, 15:10 Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկել են ավելի քան 2,8 հազար ուղևոր Այսօր, 14:46 Տոկիո-2020. Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Այսօր, 14:14 Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ Այսօր, 14:05 Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք (Տեսանյութ) Այսօր, 13:57 Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Այսօր, 13:55 Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա. Արթուր Վանեցյան Այսօր, 13:47 Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից. Արթուր Ղամբարյան Այսօր, 13:39 Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայողի դին. ՊԲ Այսօր, 13:20 «Ձեռնպահ մնալ խեղաթյուրման փորձերից». Կալանավորված քաղաքապետերի մասով դատախազությունը պատասխանում է Արամ Վարդևանյանին Այսօր, 13:18 Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Այսօր, 13:15 Ադրբեջանում ՀՀ երկու քաղաքացու դատապարտել են 20 տարվա ազատազրկման Այսօր, 13:04 Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը. հաստատվել է 25 դեպք Այսօր, 13:02 Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը, խորհրդականներն ու օգնականներն ազատվել են պաշտոններից Այսօր, 12:36 «Սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, «իշմար» ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանը՝ Կնյազ Հասանովին (Տեսանյութ) Այսօր, 12:32 ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի թեկնածությունն առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնում, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները՝ Մեղրիի նախկին ու Սիսիանի ներկա կալանավորված քաղաքապետերի Այսօր, 12:29 Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Այսօր, 12:27 «Քաղաքական մեծամասնությունը՝ ժամանակին հարցերը «քշում էր», հետո իրենց «քշեցին». Աղվան Վարդանյանը ՔՊ-ին առաջարկեց խորհրդակցեն նրա հետ, առանց որի որոշում չեն կարող կայացնել (Տեսանյութ) Այսօր, 12:01 Սյունիքի մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են. մարզի դատախազությունը միջոցների է դիմել Այսօր, 11:47 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Այսօր, 11:26 ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը Այսօր, 11:24 Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին. նա հիվանդանոցում է Այսօր, 11:17 «Մեղրիի նախկին ու Սիսիանի ներկա քաղաքապետերն ԱԺ-ից ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են». «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ ամենաթողություն է տեղի ունեցել (Տեսանյութ) Այսօր, 11:13 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորանավիրուսի 137 նոր դեպք, մահացել է 2 մարդ Այսօր, 11:09 Պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. այս խորհրդարանից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը. Գարեգին Բ (Տեսանյութ) Այսօր, 11:02 Սյունիքի կալանավորված քաղաքապետերի անունը կարդալիս «Հայաստան» խմբակցությունը հոտնկայս ծափահարեց (Տեսանյութ) Այսօր, 10:34 Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 171 հազար 890 քաղաքացի Այսօր, 10:15 Ընդդիմությունը հնարավորություն ունի պառալիզացնելու խորհրդարանի աշխատանքները` ընդամենը չառաջադրելով փոխխոսնակի իր թեկնածուին. Զոհրաբյան Այսօր, 10:07 «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով Այսօր, 09:53 Պատերազմի օրերին Արցախում քաղաքացին խանութից ավելի քան 3 միլիոն դրամի ապրանք է հափշտակել Այսօր, 09:33 Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, և անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք. Աննա Հակոբյան Այսօր, 09:33 Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա 31/07/2021 23:41 Ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել Երասխի հատվածում սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ (Լուսանկար) 31/07/2021 15:34 Բեզոսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ 31/07/2021 15:11 Բայդենը նահանգապետերի հետ հանդիպման է գնացել՝ դեմքին դեղին հետքերով 31/07/2021 14:36 Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները 31/07/2021 14:26 Նոր Նորքում գործող առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել. 6 անձ բերման է ենթարկվել (Shamshyan.com) 31/07/2021 14:17 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 197,3 միլիոնը 31/07/2021 13:40 Չպետք է ֆինանսավորել երկրի, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը. Ադամ Շիֆն՝ Ադրբեջանի մասին 31/07/2021 13:27 Երևանի ավտոբուսների պարկն առաջիկա ամիսներին կհամալրվի ևս 211 ավտոբուսով 31/07/2021 13:18 Առնվազն 20 մարդ է մահացել Աֆղանստանում տեղի ունեցած երկու վթարների հետևանքով 31/07/2021 13:04 ԱՄՆ կոնգրեսականն Ադրբեջանին հորդորել է անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից 31/07/2021 12:51 Հայաստանի առջև բացվում են միջուկային տեխնոլոգիաների կիրառման շրջանակն ընդլայնելու անսահմանափակ հնարավորություններ 31/07/2021 12:25 Բավ է «սև»-«սպիտակ», «նախկին»-«ներկա» խաղերով տարվելը. ռազմագերիների ազատ արձակումը մեր պետության միջազգային արժանապատվության հիմնահարց է. Գևորգ Դանիելյան 31/07/2021 12:17 Վերին Շորժայի անունը պետք է վերահայկականացվի. Իրանագետ 31/07/2021 11:48 Երկաթուղայինի օրը` օգոստոսի 1-ին, երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների 31/07/2021 11:28 Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում ու փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել. ՊՆ 31/07/2021 11:23 Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ 31/07/2021 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորանավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ 31/07/2021 10:38 Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է. այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը. Էդուարդ Շարմազանով 31/07/2021 10:23 Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով հայ ռազմագերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելու փաստը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը 31/07/2021 10:16 44-օրյա պատերազմում զոհված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով 31/07/2021 10:15 «Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը 31/07/2021 10:13 «Ժողովուրդ». Իշխող թիմը թեժ քննարկում է ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի շուրջ 31/07/2021 10:11 «Հրապարակ». Իշխանականները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ սարսափում են նոր ընդդիմությունից 31/07/2021 10:09 «Փաստ». Իշխանական խմբակցությունում խուճապ է եղել, դրա համար արտահերթ են անցկացրել 31/07/2021 10:07 «Ժողովուրդ». Կսահմանվի սեղմված բնական և հեղուկ գազով աշխատելու համար ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների վկայագրման կարգը 31/07/2021 10:06 «Հրապարակ». Մանդատների հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիրները դեմ են եղել դրան 31/07/2021 10:04 «Փաստ». Փաշինյանը մտածում է, թե համագործակցության ինչ ձևաչափ կարելի է մտածել, որպեսզի արևմտապաշտ շրջանակներին չնեղացնի 31/07/2021 10:03 «Ժողովուրդ». Իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդում են նախատեսում իրականացնել Արման Սահակյանի նկատմամբ 31/07/2021 10:01 «Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգել են զերծ մնալ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց 31/07/2021 09:59 «Փաստ». Տարօրինակ չէ՞, որ հայհոյանքը քրեականացնող օրինագիծ է անցկացնում մի ուժ, որը դարձել է թշնամանքի, հայհոյախոսության հիմնական ներմուծողը 31/07/2021 09:57 «Ժողովուրդ». Իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը 31/07/2021 09:55 «Հրապարակ». «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, ԱԺ իրենց հասանելիք պաշտոնների հարցում համաձայնության են եկել 31/07/2021 09:51 Վերին Շորժայում մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է. Արման Թաթոյան 31/07/2021 08:55 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ 30/07/2021 20:58 Նիկոլ Փաշինյանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին ասել է, որ Ադրբեջան թաքցնում է գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը 30/07/2021 19:55 «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը (Տեսանյութ) 30/07/2021 19:45 Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում 30/07/2021 19:00 Ջորջ Քլունիի կինը կրկին երկվորյակներով հղի է 30/07/2021 18:48 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 564 դեպք 30/07/2021 18:35 Հայհոյանքը կդառնա քրեորեն պատժելի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 30/07/2021 18:32 Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա այցի համար ծախսվել է 16,9 միլիոն դրամ. նախագահը նաև խնայողություններ է արել՝ օգտվելով սովորական չվերթներից 30/07/2021 18:17 Գերմանիայի արևելքում զբոսաշրջրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել 30/07/2021 18:01 Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳՆ-ն որակում է պայթյունավտանգ. ակնկալում է Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատական 30/07/2021 17:58 2021-ի հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան պատվաստանյութերի տեղափոխման համար ծախսվել է մոտ 11 մլն դրամ 30/07/2021 17:55 «Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ (Տեսանյութ) 30/07/2021 17:40 Ուկրաինան Թուրքիա օդանավ է ուղարկելու անտառային հրդեհները մարելու համար 30/07/2021 17:35 Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից 30/07/2021 17:09 Կառավարությունը դադարեցրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը 30/07/2021 16:48 ՄԻՊ շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի 30/07/2021 16:45 Որոշ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշիվ են մաքրելու լրատվամիջոցների հետ. Աշոտ Մելիքյանը՝ անձին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնելու մասին 30/07/2021 16:23 Առաքելությունն ավարտող ութերորդ գումարման ԱԺ-ն վերջին աշխատանքային օրն ավելի կարևոր հարց չունե՞ր որոշելու. Նավասարդյանը՝ հայհոյանքի քրեականացման նախագծի մասին 30/07/2021 16:09 ՀՀ կառավարությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար 25 մլն դրամ է տրամադրել 30/07/2021 15:48 Տղամարդու հանցավոր գործունեության արդյունքում տուժել են երկու տասնյակից ավելի անձինք 30/07/2021 15:29 Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով 30/07/2021 15:13 Apple-ն արտոնագրել է օգտակար նոր ֆունկցիա իր սմարթֆոնների համար