ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արա Սաղաթելյանին
19/02/2021 21:29

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արա Սաղաթելյանին

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը, տեղեկացնում է փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացել է ոչ թե դատարանի, այլ` քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է:

Այս «խուզարկության» ավարտից հետո վստահորդս՝ Արա Սաղաթելյանը, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ», - հայտնում է փաստաբանը։

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արա Սաղաթելյանին