Եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնի. ԱԻՊԾ
19/02/2021 11:43

Եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնի. ԱԻՊԾ

Եղանակների պատճառով այսօր ևս դադարեցվել են փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Արցախի ՆԳ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:
Եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնի. ԱԻՊԾ