20/02/2021 16:26
Գումարելու ենք համայակական ներկայացուցչական մեծ ֆորում. մեկնարկը տրվում է. Իշխան Սաղաթելյան
Առաջիկայում գումարելու ենք համայակական ներկայացուցչական մեծ ֆորում, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Այս պահից սկսած այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է։ Ձեր բոլորի տեսակետները, գաղափարները մեզ համար շատ կարևոր են։ Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին։ Համահայկական ֆորումում մեկտեղվելու են ռեսուրսներ, գաղափարներ, և ձևակերպվելու է համահայկական նոր օրակարգ՝ ազգային վերածննդի ծրագիր», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։